Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

www.7or.am-ը ենթարկվել է հաքերային հարձակման

Տեղադրվել է10:43 AM

Երեկ երեկոյան www.7or.am կայքը ենթարկվել է հաքերային հարձակման։ Կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանը PCNews.am-ին տեղեկացրեց, որ այժմ տարվում են աշխատանքներ կայքը վերականգնելու ուղղությամբ: «Հակերները հարձակվել են սերվերի վրա, նախնական վարկածով կատարվել է DDoS հարձակում»,- ասաց Թևանյանը:

Թե ովքեր են հարձակվել կայքի վրա, պարզ կլինի վերլուծությունից հետո: Նշենք, որ կայքն օգտվում է ADC ընկերության հոսթինգային ծառայություններից: Ընկերությունից հաղորդում են, որ խնդիրներ առաջացել են միայն 7or.am-ի հետ, իսկ այլ կայքերը չեն վնասվել:

DDoS հարձակում իրականացվում է այն ժամանակ, երբ կայքի սերվերին ուղարկվում են բազմաթիվ հարցումներ` ծանրաբեռնելով այն: Սակայն հավանականությունը քիչ է, որ 7or.am-ը ենթարկվել է այսպիսի հարձակման, քանի որ DDoS-ի դեպքում կոտրվում են սերվերում տեղակայված բոլոր կայքերը:

Share |

Գովազդ