Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
ՍԵՐՄԱՑՈՒ 14 ՀԱԶԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ
Տեղադրվել է2:28 PM
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրով» իրականացվող միջոցառումներն սկսելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 450.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը կվերադարձվի վարկային համաձայնագրի հաստատումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Ծրագիրն ընդգրկված է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության համագործակցության ռազմավարություն և նախատեսվում է իրականացնել ՀԲ կողմից տրամադրվելիք 16.0 մլն ԱՄՆ դոլար ՄԶԸ վարկային միջոցներով։ Արդեն իսկ պատրաստվել են հինգ համայնքի, ինչպես նաև նախապատրաստվում են ևս 21 համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրերը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատելայս ծրագիրը` նշելով, որ դրա ընդհանուր արժեքը 23 մլն ԱՄՆդոլար է, որով ամենալուրջ բարեփոխում կիրականացվի տասնյակհամայնքներում։ Բացառված չէ, որ ապագայում կարող եններգրավվել լրացուցիչ միջոցներ։
Կառավարության որոշմամբ Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրով Հայաստան ներկրված 61 տրակտորը և գյուղատնտեսական այլ տեխնիկան ձեռք բերելու հնարավորություն կտրվի սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների գործող կոոպերատիվներին, որոնք կընտրի ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ հանրային խորհրդի, տարածքային կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովը։
Գործադիրը հաստատել է Հայաստանում գարու արտադրության զարգացման 2011թ. ծրագիրը, որի իրականացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է Ուկրաինայից և Ռուսաստանից ձեռք բերել և ներկրել գարնանացան գարու առաջին վերարտադրության 2 հազար տոննա սերմացու։ Նկատելով, որ այսօրվանիստը գյուղատնտեսական ուղղվածություն է ստանում, ՏիգրանՍարգսյանը տեղեկացրել է, որ սերմացուն գյուղացիներին էտրամադրվելու անվճար, որպես սոցիալական փաթեթ։ Սերմացուիտեսքով այդ օժանդակությունն ստանալու է 14 հազարգյուղացիական տնտեսություն։ Ծրագրի շնորհիվ զգալիորենկընդլայնվեն մշակվող հողատարածությունները։ Չի բացառվում, որպահանջարկի դեպքում ներկրվելիք սերմացուի քանակն ավելանաևս հազար տոննայով։ Վարչապետը ՀՀ գյուղատնտեսությաննախարարությանը պարտավորեցրել է ամեն ինչ անել, որպեսզիպետության հատկացրած միջոցները չփոշիանան, և գործընթացնիրականացվի պատշաճ վերահսկողությամբ։