Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԳՆՎԻ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
Տեղադրվել է2:27 PM
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատանք է կատարում գնելու հյուպատոսության շենքը, ինչին աջակցելու խոստում են տվել մի շարք հնարավոր նվիրատուներ։ Եվ քանի որ ԱՄՆ-ն հարկային արտոնություն է տալիս հանրային նպատակներին ուղղված նվիրատուներին, վերջիններս նախընտրում են գումար հատկացնել Հայ առաքելական եկեղեցու կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։
Առաջին մեծ նվիրատվությունը` 250000 ԱՄՆ դոլար, կատարել է հայտնի գործարար Զ. Թրփանջյանը։ Կառավարության որոշմամբ ՀՀ արտգործնախարարությանը թույլատրվել է ընդունել նվիրատվությունը և այն մուտքագրել արտաբյուջետային հաշվեհամարին: