Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Լիբիայում զոհերի թիվն արդեն անցնում է 40 –ից

Տեղադրվել է9:05 AM

Շաբաթվա սկզբից Լիբիայում շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների թիվն արդեն 41 է: Նրանց ուղիղ կեսը զոհվել է  խռովությունների էպիկենտրոնում` երկրի արեւելյան մասում գտնվող մեծությամբ երկրորդ քաղաք Բենգազիում: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի`հաղորդվում է նաեւ Դերնայում յոթ զոհվածների մասին:
Էլ- Բայդա քաղաքն անցել է ապստամբ բնակիչների ձեռքը: Ներկայումս այն շրջափակված է անվտանգության ուժերի կողմից : Փետրվարի 18-ին  այդ բնակավայրում հակակառավարական բողոքի մասնակիցները կախաղան են հանել երկու ոստիկանի, որոնք փորձել են ցրել ցուցարարներին:
Իրավիճակը երկրում, հատկապես արեւելյան մասում, սրվում է ժամ առ ժամ: Հարաբերական հանգիստ մթնոլորտ է մայրաքաղաք Տրիպոլիում, որտեղ վերջին օրերին տեղի են ունեցել կառավարող ռեժիմի եւ երկրի առաջնորդ Մուամարա  Քադաֆիի աջակցության միտինգներ:

Share |

Գովազդ