Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Օբաման հանդիպել է Facebook-ի, Apple-ի, Google-ի և այլ տեխնոլոգիական հսկաների ղեկավարների հետ

Տեղադրվել է1:46 PM

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ երեկոյան հանդիպել է ամերիկյան բարձր տեխնոլոգիական խոշորագույն ընկերությունների, այդ թվում` Apple-ի, Google-ի և Facebook-ի սեփականատերերի հետ: Reuters-ի հաղորդման համաձայն` Օբաման նպատակ ունի տեխնոլոգական այս հսկաներին ներգրավել իր նախաձեռնությունների իրականացման գործին: Հանդիպումն անցել է փակ` առանց լրատվամիջոցների մասնակցության:
Սան Ֆրանցիսկոյում Օբամայի հրավիրած ընթրիքին մասնակցել են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Google-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը, Twitter-ի, Yahoo-ի և Oracle-ի ղեկավարները և Սթենֆորդի համալսարանի նախագահը:
Սենսացիոն է եղել Սթիվ Ջոբսի մասնակցությունն ընթրիքին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, քաղցկեղով հիվանդ է բուժում է ստանում Սթենֆորդի ուռուցքաբանական կենտրոնում: Լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, որ Ջոբսն անորոշ ժամանակով արձակուրդ է գնացել:
Ըստ Reuters-ի` ԱՄՆ նախագահը փորձել է այս ընկերությունների մոտ հետաքրքրություն առաջացնել իր` բարձրտեխնոլոգիական նախաձեռնությունները համաֆինանսավորելու հարցում, նույնիսկ եթե այդ նախաձեռնությունների համար Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը հրաժարվի բյուջետային միջոցներ հատկացնել: Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված մաքուր էներգիայի, կրթության, գերարագ լայնաշերտ ինտերնետի ծրագրերի մասին է:

Share |

Գովազդ