Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Իտալացիներն ըննդեմ Բեռլուսկոնիի

Տեղադրվել է12:06 PM

Իտալիայում մի քանի հազար մարդ կիրակի օրը մասնակցել է ցույցի՝ պահանջելով երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժարականը։ Ցույցը տեղի է ունեցել Արկոր քաղաքում, որտեղ գտնվում է վարչապետի նստավայրը։

Բողոքի ցույցը, որը կազմակերպել էր Մանուշակագույն ժողովուրդ հասարակական շարժումը, Բեռլուսկոնիի վարքագծի դեմ քաղաքացիների հերթական դժգոհության արտահայտումն էր։

Երեկ Ֆլորենցիյում փողոց էին դուրս եկել մոտ 3000 մարդ՝ «Իտալիան հասարակաց տուն չէ» կարգախոսով
Միլանի դատախազությունը, որը երկրի վարչապետին մեղադրում է անչափահասների մարմնավաճառության հետ առնչություն ունենալու և պաշտոնական դիրքի չարաշահման համար (այսպես կոչված Ռուբիի գործ), Պատգամավորների պալատին այդ գործով հետաքննչական գործողություններ իրականացնելու հերթական հայցն է ներկայացրել։

Share |

Գովազդ