Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սոցիոլոգ. Ռ. Քոչարյանի անձնական վարկանիշը 2,5 տոկոս է

Տեղադրվել է2:03 PM

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական վարկանիշը 2,5 տոկոս է: Այս մասին ասուլիսում ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` հիմնվելով իրենց անցկացրած վերջին սոցիոլոգիական հարցումների վրա:

«Քանի որ իշխանությունից հեռանալուց հետո նրա ընտանիքի տնտեսական, ֆինանսական գործունեության մասին բավականին բացասական տեղեկատվական ֆոն ստեղծվեց, ու նա էլ չկարողացավ բավականին հստակ հերքել, նրա նախկին երկրապագուների մոտ բացասական տրամադրություններ ստեղծվեցին»,- ասաց սոցիոլոգը:

Նա միաժամանակ նշեց, որ Ռ. Քոչարյանը դիտվում է արցախյան ազատամարտի ամենակարևոր գործիչը, սակայն այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը գտնվում է ներքաղաքական առաջնահերթությունների 3-4-րդ շարքում, այսինքն` այն ռեսուրսը, որով նա եկավ իշխանության, այսօր նա չի կարող օգտագործել:

Ա. Ադիբեկյանը նաև ասել է, որ իշխանության գալիս են ոչ թե, որ ցանկանում են, այլ իշխանության գալիս են հենվելով բավականին լուրջ կառույցի վրա: «Խնդիրն այլ տեղ է` այն կառույցը, որի վրա հենված է Ռոբերտ Քոչարյանը, կցանկանա՞ հետ կանչել նրան ու նորից առաջարկել ղեկավարել երկիրը, թե՞ ոչ»,- ասաց սոցիոլոգը, ապա հավելեց, որ Ռ. Քոչարյանի վերադարձի համար հարկավոր է իմանալ, թե ինչ է մտածում մարդկանց այն փոքր խումբը, որը որոշում է «մեր ազգի ճակատագիրը»:

Share |

Գովազդ