Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հնահավաքը աճուրդի է հանել Հիտլերի բրոնզե սեղանը

Տեղադրվել է9:22 AM

Ամերիկացի հնահավաք Քրեյգ Գոթլիբը աճուրդի է հանել Ադոլֆ Հիտլերին պատկանող բրոնզե սեղանը, որի վրա, ինչպես վկայում է վաճառողը, 1938թ. ստորագրվել է հայտնի Մյունխենյան համաձայնագիրը՝ Չեխոսլովակիայի Սուդեթի շրջանը Գերմանիային հանձնելու մասին։ Այս մասին հաղորդում է Fox News–ը։

Ամբողջովին բրոնզաձույլ սեղանը կշռում է 23 կգ և Գոթլիբի կողմից գնահատվել է 750 հազարից մինչև մեկ միլիոն դոլար։ Սեղանի տերը Երկրորդ աշխարհամարտի վետերան Ջեք Մաքքոնն է, որը մարտերում աչքի ընկնելու համար պարգևատրվել է Արծաթե աստղով և Ծիրանի սրտով։

Մաքքոնը սեղանը գտել է 1945թ. Մյունխենում՝ Ֆյուրերի տան («Ֆյուրերբաու») շենքում, որը ազգայնական–սոցիալիզմի տարիներին ծառայել է որպես Հիտլերի նստավայր։ Հենց «Ֆյուրերբաուում» էլ տեղի է ունեցել Մյունխենյան համաձայնագրի ստորագրումը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև։

Քրեյգ Գոթլիբը և Ջեք Մաքքոնը հույս են հայտնել, որ պատմական սեղանը կգնեն մեկենասներ, որոնք հետո այն կփոխանցեն թանգարան։

Միաժամանակ, Գոթլիբի խոսքերով՝ ինքը չէր ցանկանա՝ սեղանը հայտնվեր Ռուսաստանում, ուր տեղափոխվում են մեծ թվով թանկարժեք իրեր։ Թե ինչու՝ հնահավաքը չի պարզաբանել։

Share |

Գովազդ