Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հայաստանից ռեկորդային ծավալով պղինձ է արտահանվում

Տեղադրվել է2:45 AM

Հայաստանից պղնձի հանքաքարի եւ խտանյութի արտահանումը 2010 թ. կազմել է 116 հազ. տոննա։ Այդ մասին նշված է պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ։

Պղնձի հանքաքարի նման ծավալներով արտահանումը ռեկորդային է Հայաստանի պատմության ընթացքում։ Համեմատության համար՝ 2009 թ. արտահանվել էր ընդամենը 81,5 հազ. տոննա կամ մոտ 42 տոկոսով պակաս։

Հիմնականում պղնձի եւ մյուս գունավոր մետաղների հաշվին էլ Հայաստանը 2010 թ. գրանցել է արտահանման ծավալների ավելի քան 40 տոկոս աճը։

Արժեքային արտահայտությամբ՝ արտահանվել է 210 մլն դոլարի պղնձի հանքաքար։ Սա Հայաստանի արտահանման ամենամեծ հոդվածն է, եւ արտահանումների ընդհանուր ծավալի 20 տոկոսը։

Բացի հանքաքարից՝ արտահանվել է նաեւ 92 մլն դոլարի չզտված պղինձ։

Այլ գունավոր մետաղներից արտահանման կառուցվածքում մեծ դերակատարում ունի ֆեռոմոլիբդենը՝ 120 մլն դոլար, ոսկին՝ 28,5 մլն դոլար (1,6 տոննա), մոլիբդենը՝ 15 մլն դոլար (470 տոննա տոննա), ցինկի հանքաքարը՝ 14 մլն դոլար (16 հազ. տոննա տոննա), ալյումինի նրբաթիթեղը՝ 78 մլն դոլար (25 հազ. տոննա)։

Այսպիսով՝ բոլոր գունավոր մետաղների արտահանումը կազմել է մոտ 557 մլն դոլար, կամ արտահանման 55 տոկոսը։

Share |

Գովազդ