Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Բելա և Սեդրակ Քոչարյանները` ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի. հաշտությու՞ն և հերքու՞մ

Տեղադրվել է2:43 AM

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է «Բելա եւ Սեդրակ Քոչարյանները` ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» դատավարությունը:

Օրաթերթը 2010-ի սեպտեմբերին եւ հոկտեմբերի սկզբին տպագրած 3 հրապարակումով հայտնել էր, որ Բելլա Քոչարյանը ներգրավված է դեղորայքի բիզնեսում, Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը, ու հենց նրանք են հովանավորում դեղերի շուկայում գործող «Քոմսթար», «Լիկվոր» եւ «Ֆարմատեքս» ընկերություններին: Նշվում էր նաև, թե Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում, իսկ վերջերս Սեդրակ Քոչարյանը նմանատիպ հանք է ձեռք բերել Հնդկաստանում: «Ժամանակ» գրել էր նաև, թե բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության «մեջքին կանգնած է» Սեդրակ Քոչարյանը:

Այսօրվա դատական նիստում օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայցվոր կողմի ներկայացուցիչԱրփինե Մելիքբեկյանին խնդրել է հստակեցնել հայցապահանջը, թե որ փաստերն են ուզում, որ օրաթերթը հերքի: Փաստաբանը նաև առաջարկել է հերքման տեքստ պատրաստել եւ տրամադրել օրաթերթի խմբագրությանը` հստակ նշելով այդ փաստերը: Փաստաբանը կարծիք է հայտնել, թե հերքումը տպագրելուց հետո գուցե գումարային փոխհատուցման պահանջ այլեւս չլինի. Քոչարյանները` վիրավորանքի ու զրպարտության միջոցով` իրենց հասցված վնասը գնահատում են 6 միլիոն դրամ:

Share |

Գովազդ