Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հայ ազգային կոնգրեսը ողջունել է եգիպտական հեղափոխությունը

Տեղադրվել է9:24 AM

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ողջունել է Եգիպտոսում հեղափոխության հաղթանակը:

«Տապալվեց հերթական բռնապետությունը։ Հրաժարական տվեց 30 տարի շարունակ Եգիպտոսում իշխող նախագահ Մուբարաքը։ Եգիպտոսի ժողովուրդը, միասնական քաղաքական կամք դրսեւորելով, նվաճեց իր ազատությունը։ Ղրղզստանից եւ Թունիսից հետո եւս մեկ անգամ ապացուցվեց, որ իրոք համաժողովրդական խաղաղ համախմբման, մոբիլիզացիայի դեմ անզոր է աշխարհի ցանկացած բռնապետ»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ ՀԱԿ-ի «վերջնական ու անշրջելի հաղթանակի հասնելու համար դեռ կան լուրջ բարդություններ եւ անելիքներ»։

«Մաղթում ենք, որ նա հաջողությամբ լուծի անցման խիստ պատասխանատու եւ նուրբ շրջանի կարեւորագույն այդ խնդիրները, ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորի իր կամքն արտահայտող այնպիսի լեգիտիմ իշխանություն, որը կարճ ժամանակում կկարողանա մաքրել իր Ավգյան ախոռները», ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը փետրվարի 11-ին լքել է երկիրը, իսկ փոխնախագահ Օմար Սուլեյմանը հայտարարել է, թե նախագահը հրաժարական է տվել եւ իշխանությունը փոխանցել է Գերագույն ռազմական խորհրդին: Եգիպտոսում հունվարի 25-ին բազմամարդ ցույցեր էին ընթանում Մուբարաքի հրաժարականի պահանջով:

Share |

Գովազդ