Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Իսրայելն ԱՄՆ-ին դավաճան է համարում
Տեղադրվել է9:14 AM
Ջիմի Քարտերը լքեց Իրանի շահին, Օբաման նույնն անում է Մուբարաքի հետ: Այդ դառը եզրակացությունն անում են Իսրայելի պաշտոնյաները, գրում է ֆրանսիական Le Figaro-ն:
Պաշտոնապես առայժմ կարծիքներ չկան, բայց հիասթափություն, անգամ զայրույթ է նկատվում: «Ինչպե՞ս մենք կարող ենք վստահել Միացյալ Նահանգներին, եթե նվազագույն փորձարկման դեպքում նրանք լքում են ամենահավատարիմ դաշնակիցներին: Սա ամերիկացիների համար Մերձավոր Արեւելքում դիրքերը կորցնելու միջոց է»,- ասել է պաշտոնյաներից մեկը:
Լրատվամիջոցները մեղադրում են Բարաք Օբամային «Հոսնի Մուբարաքի թիկունքից հարված հասցնելու համար»: Յոսի Բեյլինը` պաղեստինցիների հետ խաղաղ կարգավորման ջերմեռանդ կողմնակիցը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահն անտակտություն է ցուցաբերել` «չափից դուրս արագ մեջքով շրջվելով Մուբարաքին»:
Դաննի Յատոմի խոսքով, «ամերիկացիների խնդրահարույց դիրքորոշումը Եգիպտոսում պետք է նախազգուշացում լինի ԱՄՆ այնպիսի դաշնակիցների համար, ինչպիսին Իսրայելն է, քանի որ նման հեռանակր մեզ էլ կարող է սպառնալ»: «Կարող էր արդյո՞ք ԱՄՆ-ը լքել նաեւ մեզ»,- հարց է տալիս «Եդիոտ Ախրոնոտը»: Այլ խոսքերով, ամերիկա-իսրայելական բարեկամությունը կարող է դրվել հարցականի տակ, եթե ամերիկացիները համարեն, որ խաղաքարտի վրա դրված են իրեն կենսականորեն կարեւոր շահերը:
Այս մասին գրում է news.am-ը