Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ախր այդ անտեր դրոշը չի ուզում ծածանվել

Տեղադրվել է1:34 AM

Ադրբեջանական փառքի "խորհրդանիշ" դրոշը, որը տեղադրման առաջին օրից իրեն չեր արդարացնում Փետրվարի 2-ին նորից անկայունության նշաններ է ցույց  տվել: Ինչպես հայտնում  է ադրբեջանական մամուլը, փետրվարի 2-ին` Բաքվի ժամանակով գիշերվա ժամը 3-ին, ուժեղ քամու պոռթկումների պատճառով` Պետական Դրոշի հրապարակում տեխնիկական ծառայության կողմից արձանագրվել են դրոշակաձողի կայմի տատանումների փաստեր:

Մասնագետների կողմից անհապաղ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները` անվտանգության եւ պրոֆիլակտիկայի ապահովման համար:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` առավոտյան 6:30-ի սահմաններում դրոշակաձողի կայմի տատանումները վերացվել են:

Միթե ադրբեջանցիները չեն ուզում հասկանալ, որ այդ անտեր դրոշը չի ուզում ծածանվել:

Share |

Գովազդ