Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ռուբեն Հայրապետյանը հայհոյել է լրագրողի

Տեղադրվել է9:58 AM

 Գրում է «Ազգ» օրաթերթը
«Առաջին անգամ չէ, որ ԱԺ պատգմավոր Ռուբեն Հայրապետյանն աչքի է ընկնում կոպիտ ու բռի պահվածքով: Առաջին անգամ չէ, որ պատգամավորը հայտնվում է սկանդալի կենտրոնում, որովհետեւ անհարկի վիրավորում է ոչ միայն լրագրողներին, այլեւ իր աշխատակիցներին, պաշտոնով ցածր գործընկերներին, երբեմն ապտակում ու հայհոյում: Ցավալի է, սակայն պետք է փաստել, որ պատգամավորի վարքն արդեն ոչ ոքի չի զարմացնում:
Երեկ պատգամավորը վիրավորել ու հայհոյել է «Հետք» օրաթերթի լրագրող Գրիշա Բալասանյանին: Լրագրողի խոսքերովՙ զանգահարել է պատգամավորին` տեղեկանալու, թե ինչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումից հետո, որին վերջինս դատի է տվել:
Լրագրողի ներկայացմամբ` Ռուբեն Հայրապետյանը նրան անվանել է «տգետ» ու հավելել. «Ես լրատվական ծառայություն ունեմ, «չերեզ» լրատվական ծառայություն իմ հետ կապնվի», պատասխանել է պատգամավորն ու անջատել հեռախոսը: Լրագրողը փաստում է, որ որեւէ պատգամավոր լրատվական ծառայություն չունի: «Երբ կրկին զանգահարեցի, որպեսզի պատգամավորից ճշտեմ նման պահվածքի ու լրագրողին վիրավորելու պատճառը, Ռուբեն Հայրապետյանը նախ ճշտեց` արդյոք զրույցը ձայնագրո՞ւմ եմ, թե՞ ոչ, իսկ երբ տեղեկացավ, որ ձայնագրվում է, սեռական բնույթի հայհոյանքներ սկսեց տալ: Վերջում էլ ավելացրեցՙ «Լավ արեցի», պատմում է Գրիշա Բալասանյանը»:

Share |

Գովազդ