Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հիմա էլ Ալժիրը

Տեղադրվել է9:36 AM

Չնայած Ալժիրում տասնյակ հազարավոր ոստիկանների ներկայությանը, այստեղ ընդդիմության ջանքերով անցկացվեց հակակառավարական ցույց: “Մայիսի մեկ” անվանումը կրող հրապարակում հավաքված 2000 ցուցարարները, ոգեշնչված Եգիպտոսի եւ Թունիսի ցույցերի արդյունքում նախագահների տապալման փաստով, վանկարկում էին իրենց նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքայի հրաժարականը պահանջող կոչեր, հայտնում է "Ամերիկայի Ձայնը":
Կառավարությունը մինչ այդ 30 հազար թվակազմով ոստիկանական ուժեր էր տեղակայել՝ խոչընդոտելու ընդդիմության կողմից որեւէ գործողություն: Ոստիկաններին հաջողվել է կասեցնել ամբողջ մայրաքաղաքում երթեր անցկացնելու ընդդիմության քայլարշավը:
Նրանց դա հաջողվել է ցուցարարների, այդ թվում մարդու իրավունքների տարեց մի պաշտպանի հետ մի քանի ժամ վեճի ու քաշքշոցների մեջ հայտնվելուց հետո: Ձերբակալվել է մի քանի ցուցարար, սակայն ավելի ուշ՝ ազատ արձակվել:
Ալժիրի ընդդիմությունե հայտարարում է, որ արդեն հաղթահարվել է ցույցեր անցկացվելու վեպքում կառավարության պատիժներին ենթարկվելու նկատմամբ ժողովրդի վախը եւ մարդիկ այսուհետ շարունակելու են պայքարը մինչեւ իրենց պահաջի իրականացում:

Share |

Գովազդ