Երեք երիտասարդ ծեծի և խոշտանգման են ենթարկվել ոստիկանությունում
Ինչպես գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթը, օրերս ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ծեծի եւ խոշտանգոմների են ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչներ եղբայրներ Հայկ եւ Ազատ Եղիազարյանները եւ Արսեն Բաղդասարյանը : Նրանցից Հայկ Եղիազարյանը` որեպս կասկածյալ, ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Ազատն եւ Արսենը, հարազատների եւ փաստաբան Հովիկ Արսենյանի պնդմամբ` տարվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Արսենյանի փոխանցմամբ` իր ճանապարհին արհեստական խոչընդոտներ են ստեղծվել, որպեսզի ինքը չկարողանա մուտք գործել քրեակատարողական հիմնարկ եւ տեսնել տղաների վրայի վնասվածքները, իսկ Հայկը թերթին պատմել է, որ իրեն գցել են գետնին եւ ծեծել են 7-8 օպերներով: Հետո էլ «դուբինկաներով» խփել են ոտքերի տակ, որպեսզի ասի, թե գողություն է արել»: Այս պատմության մանրամասները թերթը խոստանում է ներկայացնել հաջորդիվ: