Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ադրբեջանը չի կարող ռազմական ճանապարհով վերադարձնել Ղարաբաղը

Տեղադրվել է12:39 AM

Ամերիկացի ռազմական փորձագետները, վերլուծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ուժերի հարաբերակցությունը, եկել են այն եզրահանգման, որ Ադրբեջանը չի կարող ռազմական ճանապարհով վերադարձնել Ղարաբաղը: Այս տեղեկությունը վերցված է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսի 2009 թվականի հաղորդագրություններից, որոնք հրապարակել է «Wikileaks» կայքը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ թեեւ Ադրբեջանը տարեցտարի ավելացնում է պետական բյուջեից բանակին հատկացվող գումարի չափը, այնուամենայնիվ, չի կարողանալու հաղթահարել ԼՂՀ-ի զինված ուժերի տեղանքային առավելությունները: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը կարծում է, որ ռազմական գործողությունների վերսկսումը ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ նա մեծ կորուստներ կկրի:

Share |

Գովազդ