Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Կահիրեի թանգարանից գողացված, ապա հայտնաբերված Թութանհամոնի արձանիկը եղել է դրա պատճենը

Տեղադրվել է9:01 AM

Հինգշաբթի օրը եգիպտական MENA գործակալությունը հայտնել է, որ Նեղոս գետի մերձակայքում հինգշաբթի օրը հայտնաբերված արձանիկը, որը նման է եղել հունվարի 29-ի գիշերը Կահիրեի թանգարանից գողացված Թութանհամոն փարավոնի արձանիկին, պարզվել է` ընդամենը պատճեն է:

Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կահիրեի թանգարանից գողացված արձանիկն իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է Նեղոս գետում` Թահրիրի հրապարակից ոչ հեռու, որտեղ գտնվում է հայտնի թանգարանը: Ենթադրվում էր, որ արձանիկը գետն են նետել Կասր Ալ-Նիլ կամուրջից, որը տանում է դեպի հրապարակ: Արձանիկի հայտնաբերման վայր էր գնացել հնությունների գծով պետնախարարը:

Հայտնաբերվածի ուսումնասիրության համար այստեղ ժամանած հնագետները եկել են այն եզրահանգման, որ խոսքը գնում է ընդամենը պատճենի մասին:

Անցյալ կիրակի հայտնի է դարձել, որ անկարգությունների ժամանակ Կահիրեի թանգարանից գողացվել է 8 թանկարժեք ցուցադրանմուշ: Դրանց կորստի մասին հայտնի է դարձել արտահերթ գույքագրումից հետո: Հինգշաբթի օրը հայտնաբերվել է Էհնաթոն փարավոնի արձանիկը, որը նույնպես գողացվել էր թանգարանից: Այս լուրը հայտնվել է հնությունների գծով պետնախարարության հատուկ հաղորդագրության մեջ: Այսպիսով, ներկա պահին արդեն 8 գողոնից հայտնաբերվել է 4-ը:

Share |

Գովազդ