Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Facebook-հեղափոխության անցկացումն առասպել է: Փորձագետ

Տեղադրվել է8:57 AM

Facebook-հեղափոխության անցկացումն առասպել է, դա նույնն է, թե ասես, որ հեղափոխությունն իրականացրել է «Պրավդա» թերթը: Սոցիալական ցանցերը միայն խթան են, իսկ իրական պատճառները բոլորովին այլ են: Այդ մասին փետրվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա աբսուրդ է համարել այս կամ այն երկրում սոցիալական որեւէ ցանցի` Facebook-ի, Twitter-ի կամ այլ ցանցերի կողմից հեղափոխության իրականացումը: Խոսելով եգիպտական իրադարձությունների մասին, Մարտիրոսյանը նկատել է, որ հակակառավարական ցույցերի ժամանակ իշխանություններն արգելփակել էին Twitter-ն ու Facebook-ը, որոնք արաբական երկրներում տեղեկատվության այլընտրանքային աղբյուր էին դարձել:

Անդրադառնալով հայ իրականությանը` փորձագետն ասել է, որ Facebook սոցիալական ցանցը նպաստում է քաղաքացիական հասարակության ձեւավորմանը: Նա նաեւ նշել է, թե Հայաստանում հնարավոր չէ վերահսկել սոցիալական ցանցերը, քանի որ դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ, նաեւ մարդկանց կմղեն տեղեկատվության այլ աղբյուր գտնելուն:

Քաղաքագետ Հրաչ Գալստյանն էլ նշել է, թե սոցիալական ցանցերը միայն էլեկտրոնային կրողներ են:

Share |

Գովազդ