Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Լիբիացի օդաչուները չեն ցանկանում կրակել ցուցարարների վրա

Տեղադրվել է9:27 AM

Լիբիացի երկու կործանիչների օդաչուներ, որոնք վայրէջք են կատարել Մալթայում, քաղաքական ապաստան են հայցել: Կործանիչները վայրէջք են կատարել Մալթայի միջազգային օդանավակայանում փետրվարի 20-ին: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` երկու օդաչուներն էլ գնդապետի կոչում ունեն եւ Լիբիայի քաղաքացի են:

Վայրէջքից հետո օդաչուները հայտարարել են, թե որոշել են հեռանալ երկրից այն բանից հետո, երբ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենգազիում ցուցարարներին ռմբահարելու հրաման են ստացել:

Հիշեցնենք, որ չնայած ցուցարարների նկատմամբ ուժի կլիրառմանը, բողոքի ակցիաները Լիբիայում շարունկվում են: Փետրվարի 21-ին անկարգությունները հասել են մայրաքաղաք Տրիպոլի: Ականատեսների վկայությամբ` ցուցարարներին ցրելու համար գործի է դրվել ռազմական ավիացիան:

Share |

Գովազդ