Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Կադաֆիի շուրջ օղակը սեղմվում է. նրա միակ հույսը տանկերն են

Տեղադրվել է2:27 AM

Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադաֆին կրկին հանդես է եկել հեռուստաուղերձով` իր համախոհներին կոչ անելով դուրս գալ պայքարի:

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդել է, որ Կադաֆին վերջին ուժերն է հավաքում Տրիպոլիի պաշտպանությունը կազմակերպելու համար, որը փաստացիորեն միակ քաղաքն է, որ նա դեռ կարողանում է իր ձեռքում պահել` այն էլ տեղի բնակչությանն ահաբեկելու միջոցով: Տրիպոլիի ամբողջ շրջագծով Կադաֆին տանկերի պատնեշ է ստեղծել, որպեսզի ընդդիմադիր ուժերին թույլ չտա մտնել քաղաք:

Հաղորդվում է, որ Տրիպոլիում ցուցարարների վրա ուրբաթ կրկին կրակ է բացվել: Ըստ Reuters-ի` 5 մարդ է զոհվել: Ներկայում մայրաքաղաքի մի քանի թաղամասերում մարտեր են ընթանում կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև:

Sky News-ն էլ հաղորդել է, որ Տրիպոլիում հավաքներ տեղի չեն ունենում սոսկ այն պատճառով, որ վարձկան զինյալների խմբերը քաղաքով շրջում են և կրակում բոլոր կասկածելի մարդկանց` թույլ չտալով, որպեսզի փողոցներում մարդկանց կուտակումներ լինեն: Ներկայում, բացառությամբ Տրիպոլիի, Կադաֆին կորցրել է իշխանությունը երկրում:

Միջազգային կազմակերպությունները հաղորդում են հազարավոր հնարավոր զոհերի մասին:

Լիբիայում երկրի ղեկին 42 տարի գտնվող Մուամմար Կադաֆիի հրաժարականի պահանջով զանգվածային հուզումներն սկսվել են փետրվարի 15-ին:

Share |

Գովազդ