Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հրաժարական է տվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը

Տեղադրվել է2:18 PM

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը սահմանված կարգի համաձայն հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ազգային Ժողովին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ինքը՝ Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ դիմումը ներկայացրել է երեկ՝ փետրվարի 1-ին:

Արմեն Հարությունյանը նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ: Մեր թղթակցի հետ զրույցում նա հայտնել էր, որ «նման պաշտոնից հրաժարվելը կլիներ…պաթոլոգիա, քանի որ այդպիսի պաշտոնի հնարավորություն հարյուր տարին մեկ է լինում»:

Հարությունյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն զբաղեցնում է 2006 թվականի փետրվարի 20-ից։ Ներկայումս շրջանառվում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մի քանի թեկնածուների անուններ:

Share |

Գովազդ