Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի երիտասարդ պատգամավորները անընդհատ իրար միս են ուտում

Տեղադրվել է3:24 PM

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը  հաղորդագրություն է տարածել կապված ՀՀԿ գործիչների կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մի հայտարարությանը արվող մեկնաբանություններին:

«Մենք հետևում ենք ՀՀԿ որոշ պատգամավորների մասնակցությամբ բեմադրված ներկայացմանը: Ընդ որում, հետևում ենք շատ ուշադիր, որից հետո միայն անելու ենք հետևություններ,- ասված է ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի` քիչ առաջ տարածած էլեկտրոնային հաղորդագրության մեջ,- Ի դեպ, թատերականացված շոուների փոխարեն կա ավելի կարճ ճանապարհ՝ ուղղակի դիմել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ»:

Նշենք, որ Ծառուկյանի հայտարարությունը, թե ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը վաղուց կարող էր գլխավորել ՀՀԿ-ն, իսկական աժիոտաժ էր առաջացրել Հանրապետական կուսակցության շարքերում։ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը և այլ շարքային ՀՀԿ-ականներ շտապել էին ասուլսիների սրահներ, որպեսզի անկապ անիմաստ կոչեր անեին ու ղեկավարության աչքին դրական երևային.

Ի պատասխան ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հայտարարել էր, որ ԲՀԿ առաջնորդին ներկայացվում են միայն ծանրակշիռ եւ հեղինակավոր գործիչների մեկնաբանությունները, ակնարկելով, որ Շարմազանովն ու Ռ. Զոհրաբյանը ծանրակշիռ եւ հեղինակավոր գործիչներ չեն:

Share |

Գովազդ