Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼ Է ԳՅՈՒՄՐԻԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊՈՂՈՏԱՆ
Տեղադրվել է10:33 AM
Գյումրիի ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկացնում է, թե այսօր առավոտյան ժամը 7.30-ից փակ է Գյումրիի Սայաթ Նովա պողոտան: Բանն այն է, որ վրացական համարանիշերով մեքենաների գյումրեցի վարորդներն այսօր նախատեսել են երթ անել Երեւան, կառավարության շենքի մոտ, ուր տեղի է ունենալու կառավարության հերթական նիստը: Լեւոն Բարսեղյանը տեղեկացնում է, թե Գյումրիում են Ժառանգություն խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Ստեփան Սաֆարյանը, ովքեր ոստիկանությունից փորձում են բացատրություն ստանալ պողոտան փակելու համար: |