Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ֆրանսիան և Գերմանիան իրենց քաղաքացիներին կոչ են անում չգնալ Արցախ

Տեղադրվել է10:26 AM

Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին երեկ կոչ է արել «ձեռնպահ մնալ Լեռանյին Ղարաբաղ և հայ-ադրբեջանական շփման գծին մոտ տարածքներ այցելություններց»` պատճառաբանելով, որ այդ տարածքներում շրջագայությունները վտանգավոր են:
«ԼՂ-ն և Ադրբեջանի օկուպացված տարածքները վտանգով լի շրջաններ են, ուր Ֆրանսիայի երևանյան հյուպատոսությունը ծառայություններ չի մատուցում: Որևէ երկիր չի ճանաչել անջատական ռեժիմը, և մեր քաղաքացիների հյուպատոսական պաշտպանությունը երաշխավորված չէ»,- նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Համանման հայտարարություն է տարածել նաև Գերմանիայի ԱԳՆ-ն: «Գերմայիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ ԼՂ և հարակից` Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի և Լաչինի շրջաններ, ինչպես նաև ադրբեջանական կողմից այդ շրջաններին սահմանակից տարածքներ այցելելուց: Այդ տարածքները ականապատված են, և շփման գծում կրակահերթեր են տեղի ունենում»:

Share |

Գովազդ