Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ով է տեր, ով հնազանդ.

Տեղադրվել է10:23 AM

«Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում,  Միջազգային «Մանկավարժ» հիմնադրամի տնօրեն, Հայ առաքելական եկեղեցու նախկին սպասավոր տեր Սահակը  ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր ամբողջությամբ պատկանում է ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսին և նրա եղբորը` Մոսկվայի թեմի առաջնորդ տեր Եզրասին:

«Իրենք ինչ ուզում են, անում են, ոչ ոք չի կարող ձայն հանել: Բարձրաստիճան հոգևորականության ցանկը ամբողջությամբ փոխված է, նրանք լուրջ եկեղեցականներից ձերբազատվում են: Այսօր արքեպիսկոպոս ես դու, քահանա, դպիր, միևնույն է` դպիրի կարգավիճակում ես: Երկու հոգին ամբողջությամբ եկեղեցին կառավարում են, եկեղեցում գործում են քրեական օրենքները, ոչ մի բանով եկեղեցին չի տարբերվում այդ աշխարհից»,- ասել է տեր Սահակը:

Ինչպես նշել է, որ եկեղեցին իր առաքելությամբ զբաղվելու փոխարեն զբաղված է բիզնեսով, փողերի լվացմամբ ու չարչիությամբ: «Էջմիածնում բարձրաստիճան հոգևորականներ կան, որ երթուղային տաքսիներ են դրել գծի մեջ, աշխատեցնում են: Անուններ չեմ ասում, նրանք լավ կհասկանան` ում մասին է խոսքը»,- ասել է տեր Սահակը:

Share |

Գովազդ