Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ֆրանսիացիները Դալիդայի մասին ֆիլմ կնկարահանեն

Տեղադրվել է8:45 AM

Ֆրանսիացի կինեմատոգրաֆները որոշել են գեղարվեստական ֆիլմ նկարահանել երգչուհի Դալիդայի մասին։ Ֆիլմը կպատմի 20-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիական էստրադայի խորհրդանիշը դարձած հանրահայտ երգչուհու կյանքի և մահվան պատմությունը։ Ապագա ֆիլմի սցենարը գրել է երիտասարդ հեղինակ Քարիմ Այնուսը, բեմադրիչը Լիզա Ազուելոսն է։ Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2011թ. ամռանը։
Գլխավոր դերակատարի Նադյա Ֆարեսն է։ Վերջինս, ինչպես և հայտնի երգչուհին, ծնվել և մեծացել է Աֆրիկայում, իսկ Ֆրանսիա եկել է արդեն հասուն տարիքում։ Ֆրանսիական ԶԼՄ–ները նաև ընդգծում են դերասանուհու արտաքին նմանությունը Դալիդային։
Ֆրանսիացիների համար երգչուհին դեռևս կենդանության օրոք դարձել է լեգենդ։ Նա ծնվել և մեծացել է Կահիրեում, հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ արժանացել է փառքի։ Նրա ամենահայտնի երգերից են «Բամբինոն», ինչպես նաև Ալեն Դելոնի հետ կատարած «Խոսքեր, խոսքեր» հիթերը։ Դալիդայի երեք սիրելի տղամարդիկ մահացել եմ և երգչուհին 54 տարեկանում ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին։ Երգչուհին Ժաննա դ'Արկից, Սառա Բեռնարից և Էդիտ Պիաֆից հետո դարձել է չորրորդ կինը, որի հուշարձանը կանգնեցվել է Փարիզում։
 

Share |

Գովազդ