Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Իշխող կոալիցիան այսօր հուշագիր կստորագրի

Տեղադրվել է10:08 AM

Այսօր իշխող կոալիցիան հուշագիր կստորագրի։ Այս մասին ѳÛïÝ»É ¿ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ երեկ ուշ երեկոյան ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստ։ Շարմազանովի խոսքով՝ նոր հուշագրում կամրագրվի առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու պայմանավորվածությունը։
«Երկիր մեդիա» հեռուստաըկերությունը հրապարակել է այսօր ստորագրվելիք կոալիցիոն հայտարարության որոշ մանրամասներ։ Հայտարարության տեքստում նշվում է. «Նոր փոփոխություններին ընդառաջ, կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում, իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հարցում:
Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետևողականությունը ավելի կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը, հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին:
Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրույթուններում հանդես կգա միասնական թեկնածուով՝ ի դեմս գործող նախագահի՝ դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով՝ ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող 5 տարիների ընթացքում»:

Share |

Գովազդ