Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հունաստանը Ռուսաստանին կհանձնի «օրենքով գող» Ասոյանին

Տեղադրվել է10:43 AM


Ինչպես հաղորդում է РИА-Новости գործակալությունը, Հունաստանը պատրաստվում է Ռուսաստանին հանձնել «օրենքով գող» Նոդարի Ասոյանին, որին Ռուսաստանում մեղադրում են մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում` մահվան սպառնալիքի, ավազակային հարձակման և գողության մեջ: Այս մասին հայտնել են «Ինտերպոլի» ռուսաստանյան գրասենյակում:

Քննությունը պարզել է, որ Նոդարի Ասոյանը 2002-2006 թթ. եղել է կազմակերպված հանցավոր խմբի անդամ, որ գողություններ էր կատարում Դոնի Ռոստով քաղաքում: «Նա 2008 թ. օգոստոսից Դոնի Ռոստովի շրջանի ոստիկանության պահանջով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Երկու ամիս անց Ասոյանը ձերբակալվել է Հունաստանում»,- ասված է հայտարարության մեջ:

Share |

Գովազդ