Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սեքս շանտաժներ Աթաթուրքի ստեղծած ակումբում

Տեղադրվել է8:36 AM

Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից ստեղծված «Անատոլիայի ակումբ»-ի նախագահ Մեթին Ջիզրելին դիմել է դատարան՝ պնդելով, թե Բույուքադայում գտնվող իրենց ակումբի մասնաճյուղի նախկին տնօրենը առաջիկա ընտրությունից առաջ փորձում է իրեն շանտաժի ենթարկել։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ «Անատոլիայի ակումբ»-ի 81-ամյա նախագահի հայցադիմումի մեջ նշվել է, որ Բույուքադայի իրենց ակումբի մասնաճյուղի նախկին տնօրեն Բոռա Բայըջըքը «Անատոլիական ակումբ»-ի նախագահի ընտրություններից առաջ իրեն շանտաժի է ենթարկել՝ օգտագործելով տարիներ առաջ գաղտնի տեսախցիկով արված իր՝ սեռական բովանդակության լուսանկարները։

Ակումբի նախագահը շեշտել է, թե 2005-ին իրեն Բոռա Բաջըքը հրավիրել էր իրենց տուն, որտեղ հրավիրել էր նաեւ մի կին մերսողի, ում հետ արված գաղտնի լուսանկարների օգնությամբ Բաջըքը իրեն շանտաժի է ենթարկում։

Ոստիկանության կողմից բերման ենթարկված Բոռա Բաջըքը հերքել է լուսանկարների մասին տեղեկությունը՝ պնդելով, թե դա խայծ է նախընտրական շրջանում իրեն վարկաբեկելու համար։

Բոռա Բաջըքը իր հերթին հեռացվել էր աշխատանքից, եւ դատական գործ է հարուցվել նրա դեմ, քանի որ հայտնի էր դարձել, որ յուրացրել է «Անատոլիական ակումբ»-ի գումարների մի մասը։

Share |

Գովազդ