Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Արքայազն Ուլյամն ընտրեց խաչեղբորը
Տեղադրվել է9:01 AM
Բրիտանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա հարսնացու Քեյթ Միդլթոնը հայտնել են իրենց հարսանիքի խաչեղբոր և հարսնաքրոջ անունները, երկուշաբթի օրը տեղեկացրել է թագավորական տան մամլո ծառայությունը:
Ինչպես և կանխատեսվում էր, արքայազն Ուիլյամը այդ դերում խնդրել է հանդես գալ եղբորը` Հարրիին, իսկ Քեյթը` քրոջը` Պիպպային:
Մեծ Բրիտանիայում ոչ ոք չէր կասկածում այս ընտրությանը: Թեպետ մամուլում շաբաթվա ընթացքում հնչում էին տարբեր կարծիքներ, սակայն թագավորական գրասենյակի` Քլարենս հաուզի հայտարարությունը վերջնականապես ամեն ինչ դրեց իր տեղը:
Զույգը նաև ընտրել է հարսնացուի մի քանի փոքրիկ ընկերուհի և փեսացուի ընկերներ` 3-ից 7 տարեկան չորս աղջիկ և 8-ից 10 տարեկան երկու տղա: Նրանցից երկուսը` երեք տարեկան Գրեյս վան Կուցեմը և ութնամյա Թոմ Փեթիֆերը Ուիլյամի սանիկներն են:
Կլարենս հաուզից հայտնում են, որ զգեստների մասին մանրամասներ չեն բացահայտվի, և բոլորը միայն հարսանիքի օրը կիմանան ու կտեսնեն, թե ինչ են կրում փեսան և հարսնացուն, հարսնաքույրը և խաչեղբայրը, ինչպես նաև նրանց փոքրիկ ընկերները:
Արքայազն Ուիլյամի, որը թագաժառանգների մեջ երկրորդն է, և Քեյթ Միդլթոնի հարսանիքը տեղի կունենա 2011թ.-ի ապրիլի 29-ին: