Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Մոսկվայի մետրոյում զոհվածները հայեր են
Տեղադրվել է9:04 AM
Ռուսաստանի քննչական մարմինները պարզել են այս գիշեր Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված անձանց ինքնությունը։ Life News–ի փոխանցմամբ՝ նրանք հայազգի ուսանողներ են՝ 19-ամյա Վիկտոր Վարդանյանը և Իվան Միկիրտումովը։
Փետրվարի 13–ի լույս 14–ի գիշերը Վիկտոր Վարդանյանը և Իվան Միկիրտումովը Մոսկվայի մետրոյի «Ֆիլյովյան» ուղղության գնացքի վագոնների վրա են ցատկել՝ հավանաբար մի քանի կայարանամեջ անցնելու նպատակով։
Արդյունքում, Վարդանյանը գանգի ջարդվածք է ստացել, իսկ Միկիրտումովը ՝ վզաողների։
Նրանցից մեկի մարմինը հայտնաբերվել է «Կիևյան» կայարանի վագոնի տանիքում, իսկ մյուսի մարմինը 10 րոպե անց հայտնաբերվել է «Կունցևյան» և «Պիոներյան» կայարանների ճանապարհի միջև։
Ուսանողների մահվան առնչությամբ Ռուսաստանի քննչական կոմիտեն նախաքննություն է իրականացնում։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, թե, դատելով նրանց հագուկապից, կարելի է ենթադրել, որ ուսանողները ինչ–որ խաղ են խաղացել։ «Նրանք երկուսն էլ լեռնադահուկային ակնոցներ են կրել, կաշվե ձեռնոցներ, գործած գլխարկներ»,– հայտնել է ոստիկանության աշխատակիցը։