Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սոցիալապես անապահով ընտանիքից խլել են երեք երեխաներին ու հանձնել մանկատուն

Տեղադրվել է10:29 PM


Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանը բողոք է ներկայացրել  մարզպետարանի դեմ եւ պահանջում է իր 3 երեխաներին, որոնց մարզպետարանի համապատասխան բաժինն առանց  ծնողներին նախազգուշացնելու տեղափոխել է մանկատուն:
Սեյրան Հարությունյանն ասում է, թե պատճառ են բերել  իր սոցիալական վիճակը. ինքն անգամ տանը չի եղել , աշխատանքից եկել է տուն` երեխաներին չի գտել, ինչից հետո պարզել է, որ նրանց տեղափոխել են մանկապարտեզ:
Շիրակի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպան Լուսինե Գինոսյանի խոսքով, Սեյրան Հարությունյանի տանը չկան տարրական պայմաններ, դրա համար երեխաներին հանձնել են մանկատուն:
Ըստ Գինոսյանի, երեխաների կյանքն ավելի ապահով է մանկատանը, բացի այդ` նրանց մայրը առողջական խնդիրներ ունի:

Share |

Գովազդ