Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Քրեական գործ` Իջեւանում ծառահատման փաստի վերաբերյալ

Տեղադրվել է10:33 PM

Հարուցվել է քրեական գործ` Իջեւանի Անտառամիջյան փողոցում օրեր առաջ արձանագրված ծառահատումների փաստի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնից, ընթանում է նախաքննություն: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի տվյալներով` Իջեւանի Անտառամիջյան փողոցում` անտառամերձ տարածքում, հատվել է 21 ծառ` 11 հատ ղաժի, 9 բոխի եւ 1 կաղնի: Հատված ծառերի սակագինը հաշվվում է 192 հազար 500 դրամ, պետությանը պատճառած վնասը կազմում է 577 հազար 500 դրամ:

Share |

Գովազդ