Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ադրբեջանում հակերները հարձակումներ են սկսել ընդդիմադիր կայքերի վրա

Տեղադրվել է10:18 PM

Արբեջանի իշխանությունների կողմից ստեղծված հակերների խումբը հարձակումներ է սկսել ընդդիմադիր ուղղվածության տեղեկատվական հրատարակությունների եւ թերթերի ինտերնետային կայքերի վրա: Ինչպես հաղորդում է ««Ենի Մուսավաթ»,, թերթի տեխնիկական տնօրեն Ջավիդ Սարխանբեյլին «Պոլիգոն» տեղեկատվական կայքին հայտնել է, որ հատուկ ծրագրի միջոցով կայքի սերվերին մեծ թվով սպամներ են ուղարկվում` արհեստական կերպով չափից մեծ բեռնվածություն ստեղծելու եւ կայքից օգտվելը դժվարացնելու համար:

Իշխանությունների ծրագրած գործողությունների մասին կայքին տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ միջամտությունները հասցվելու են այն աստիճանի, որպեսզի օգտվողները հրաժարվեն այցելել ընդդիմադիր հրատարակություններ: «Այժմ արդեն որոշ ընդդիմադիր կայքեր մուտք գործողներին հատուկ զգուշացվում է, որ կայք մուտքը վտանգավոր է համակարգչի համար: Իշխանության համար աշխատող հակերները չեն բավարարվելու միայն կայքերը շարքից հանելով: Նրանք նպատակադրվել են թիրախ դարձրած կայքերը վերածել վիրուսի որջերի եւ պարտադրել դրանցից օգտվողներին չայցելել այդ կայքեր», -հայտնել է տեղեկացված աղբյուրը:

Share |

Գովազդ