Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
այ բռնցքամարտիկները չկարողացան մեդալ նվաճել Բուլղարիայում
Տեղադրվել է10:20 PM
![](http://armenpress.am/uploads/news/big_81247e2eec05af40e88842f96caaabd2.jpg)
Ռ. Մեհրաբյանը հայտնել է, որ այս մրցաշարին մասնակցելու հիմնական նպատակը շատ մրցամարտեր անցկացնելն էր` նախապատրաստվելով հունիսի 4-13-ին Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, բայց մրցավարությունը բացահայտ կողմնակալ էր. արդեն առաջին մրցամարտերում սուբյեկտիվ վիճակահանության արդյունքում միմյանց հետ մրցեցին հիմնական ֆավորիտները՝ Ռուսաստանի, Կուբայի, Ուկրաինայի, Հայաստանի մարզիկները: Դրա արդյունքում Հայաստանի մարզիկները նույնպես տուժեցին:
Ռ. Մեհրաբյանը նշեց նաեւ, որ մարտի 21-27-ին Հայաստանի բռնցքամարտիկները կմասնակցեն Չեխիայի Ուստ նադ Լաբեմ քաղաքում կայանալիք եւս մեկ միջազգային մրցաշարի: Թիմի մարզիչները շարունակելու են սուր մրցակցություն պահպանել ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի կազմում, որպեսզի միայն լավագույն բռնցքամարտիկը տեղ զբաղեցնի ազգային հավաքականում: