Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Զինամթերք «Շիրակ» օդանավակայանում

Տեղադրվել է11:52 PM

Անհայտ քաղաքացին փետրվարի 1-ին ժամը 12:55-ին զանգահարել է ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք եւ հայտնել, որ օդանավակայանի սպասասրահի տարածքում, նստարանի տակ, զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 60 եւ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 59 փամփուշտ ու ինքնաձիգի 1 պահունակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:

Share |

Գովազդ