Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Մոսկվայում կրկին հայ է սպանվել
Տեղադրվել է2:19 PM
Փետրվարի 16-ի երեկոյան դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել է 23-ամյա տղայի դիակ:«Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Մոսկվայի իրավապահ շրջանակներին, հայտնում է, որ սպանվածը Մոսկվայի ԲՈՒՀ-երից մեկի 5-րդ կուրսի ուսանող է, ով ժամանակավորապես բնակվել է մայրաքաղաքի Ստարի Գայ փողոցի թիվ 6 տանը: Նա ազգությամբ հայ է, սակայն մանրամասներ չեն հաղորդվում:Հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածի հատկանիշներով:Ընթանում է նախաքննություն