Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սկանդալ Թուրքիայում. Սպան մահացու խաղ է խաղացել զինվորների հետ

Տեղադրվել է2:22 PM


Թուրքիայում նոր սկանդալային տեսագրություն է հայտնվել, որտեղ սպան զվարճանում է՝ զինվորներին հավաքելով թիրախի մոտ եւ կրակելով դրա ուղղությամբ։
Թուրքական Gazete5-ի փոխանցմամբ՝  հիշյալ դեպքը բջջային հեռախոսով տեսագրվել է Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաքի Աքչայի 6-րդ մոտոհրաձգային դիվիզիայի Սեսլիջեյի զորամասում։   Զինվորների կյանքի հետ խաղալով զվարճացող կապիտան Մեթին Գյուրջանը նախ զգուշացնում է զինվորներին՝ ասելով, թե վախեցողները կարող են հեռանալ թիրախի մոտից, սակայն ոչ մի զինվոր չի հեռանում։
Սպան նախ ուղիղ կանգնած է կրակում, այնուհետ կռանում եւ ոտքերի արանքից է սկսում կրակել, որի ընթացքում լսվում են զինվորների ձայները. «Հրամանատար, այդպես մի արա»:
5 փամփուշտ կրակելուց հետո սպան մոտենում է թիրախին, որի վրա ընդամենը լինում է 4 գնդակի հետքը։ «Իսկ ո՞ւր է 5-րդ գնդակը»,-այս հարցը անհանգստացնում է տեսագրությունը դիտողներին։

Share |

Գովազդ