Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Թուրք հակերները պատերազմ են սկսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ

Տեղադրվել է12:47 PM

«Ermenihaber.am» լրատվական կայքի տեղեկացմամբ` «1923-ի թուրքական խումբ» անվամբ հանդես եկող թուրք հակերները (համակարգչահեններ) պատերազմ են սկսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ:

Հայտնի է դարձել, որ վերոնշյալ խումբը հարձակումներ է գործել արտասահմանյան մի շարք լրատվական և պաշտոնական կայքերի վրա` կոտրելով դրանք և տեղադրելով «Մի հավատացեք հայերի պնդումներին», «Ամենամեծ ցեղասպանությունը դու ես արել, Ամերիկա» և այլ բովանդակությամբ գրություններ թուրքերեն և անգլերեն լեզուներով:

Թուրքական հակերային խմբի ղեկավարները հայտարարել են, որ արդեն կոտրել են 6.713 կայք և սպառնացել, որ իրենց զոհը կդառնան հակաթուրքական վերաբերմունք ցուցաբերողները:

Share |

Գովազդ