Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Մոսկվայի հայ երիտասարդները նշելու են ղարաբաղյան շարժման տարեդարձը
Տեղադրվել է10:22 PM
Մոսկվայի Ազգային հետազոտական համալսարանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» հայկական ակումբը հաղորդում է նոր` «Հայոց պատմության էջեր» նախագծի մեկնարկի մասին, որը նվիրված է Հայաստանի պատմության նշանակալից իրադարձություններին եւ անհատներին:
Առաջին հանդիպումը, որ կայանալու է փետրվարի 22-ին, նվիրված է լինելու ղարաբաղյան շարժմանը: Այդ մասին հայտնում են կազմակերպությունից: