Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Եգիպտոսում ձերբակալվել են «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները

Տեղադրվել է12:14 PM

Եգիպտոսում հակակառավարական ցույցերը լուսաբանելու նպատակով Կահիրե ժամանելուն պես ձերբակալվել են «Ազատ Եվրոպա-Ազատություն» ռադիոկայանի երկու թղթակիցներ։

Ռադիոկայանը կոչ է արել իշխանություններին անհապաղ ազատ արձակել երկու թղթակիցներին՝ Մեծ Բրիտանիայի հպատակներ Ռոբերտ Թայթին և Աբդելիլա Նյուամիին։

Ավելի վաղ Կահիրեում բռնությունների և ճնշումների էին ենթարկվել միջազգային այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով, անցած 24 ժամվա ընթացքում երկու տասնյակից ավելի լրագրող է ձերբակալվել, 21-ը՝ հարձակման ենթարկվել։

Միջազգային հանրությունը՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, դատապարտել են բռնությունները և կոչ արել Եգիպտոսի իշխանություններին ապահովել լրագրողների անվտանգությունը։

Share |

Գովազդ