Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Չորրորդ ինքնիշխանություն». Ջրաչափի փոխարեն փողաչափ դրեք

Տեղադրվել է12:16 PM

Երեկ Արարատի մարզի Սիփանիկ համայնքում գտնվող ձկնաբուծարանում կայացել է «Վարչապետը ձկնաբուծարանում ջրաչափ է տեղադրում» օպերացիան: Բայց` առանց վարչապետի: Չնայած Տիգրան Սարգսյանը ձկնաբույծների հետ հանդիպման ժամանակ կատեգորիկ հայտարարել էր, որ ջրաչափերը պարտադիր պետք է տեղադրվեն բոլոր ձկնաբուծարաններում, և խուսափողները պատասխանատվության կենթարկվեն, երևում է` այնուամենայնիվ, նրա շրջապատում գտնվել է գործից հասկացող մարդ, որը խորհուրդ է տվել չգնալ և ջրաչափի ծրագրի տապալմանը ականատես չլինել:

Ինչպես մեզ փոխանցեցին ձկնաբույծները, երեկ առավոտյան ժամը 10-ից նրանք Սիփանիկում են եղել: Մինչև երեկոյան 5-ը ընթացել են ջրաչափի տեղադրման և փորձարկման աշխատանքները, որոնց ներկա են եղել նաև պետական պաշտոնյաներ, ջրաչափի տեղադրման և հատկապես ներկրման ջերմ կողմնակիցները:

Ձկնաբույծները կարողացել են առանց դժվարության ապացուցել, որ իրենք ճիշտ են: Բանն այն է, որ խոշոր խմբաքանակով ներկրման ենթակա, գովական ջրաչափը իրականում պետությանը զգալի կորուստներ կպատճառի, որովհետև, ինչպես ցույց է տվել երեկվա փորձարկումը, այն խորքային հորից արտամղված ջրի քանակը պակաս է ցուց տալիս: Ջրաչափը աշխատում է այնպիսի ռեժիմով, որ ջրի ճնշումը ընկնում է 25 տոկոսով: Օրինակ, 50 լիտր ջուրը մղված մոնիտորիգի եղանակով երևում է 48 լիտր, այսինքն`ճշգրիտ օգտագործվածի չափով, իսկ ջրաչափով երևում է 37 լիտր: Ձկնաբույծների խոսքերով` ջրաչափի կողմնակիցները շշկռված են մնացել, իսկ ներկրման մոնոպոլիան կորցնող Արա Սանթրոսյանը ցայտնոտի մեջ է ընկել:

Share |

Գովազդ