Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Կ.Բեքարյան. «Տարածաշրջանում նոր պատերազմը խրախուսող կողմ այսօր չկա

Տեղադրվել է1:59 PM

Այսօրվա դրությամբ երկու հիմնական էլեմենտների դիտարկումն է «Եվրոպական ինտեգրացիա» հկ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանի համար կարևոր, երբ խոսվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլի մասին: Դրանք են` ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերակենդանացումը և Մոսկվայում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպումը: Սակայն քաղաքագետը ոչ պակաս կարևոր է համարում նաև այսպես ասած ֆոնային էլեմենտները, որոնք, անկասկած, չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ գործընթացի վրա:
Դրանք են Սուդանի հանրաքվեն , ինչպես նաև արաբական աշխարհում վերջին շրջանի խժդժությունները.
«Բացի այս հետաքրքիր իրադարձությունների, ականատեսն ենք նաև Կիպրոսում, թուրքական հատվածից թուրքական բանակի դուրս բերման պահանջին»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց նա ու ավելացրեց, թե այս ամենը երեք-հինգ տարի առաջ պատկերացնելն ուղղակի անհնար էր:
Բանախոսքը չմոռացավ «ֆոնայինների» շարքում մատնանշել նաև Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների վատթարացման ակնհայտ միտումները.
«Սրանք ոչ ուղղակիորեն իրենց առնչությունը կունենան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` գոնե պաշտոնական մակարդակում»:
Իսկ ընդհանուր առմամբ նա շարունակում է մնալ այն կարծիքին, որ տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությունը, հատկապես Աստանայի գագաթաժողովց հետո, փոքր-ինչ նվազել է, սակայն ամենևին էլ զրոյական չի.
«Տարածաշրջանում նոր պատերազմ խրախուսող կողմ այսօր չկա, բայց ես հակված չեմ կիսել որոշ քաղաքագետների կարծիքը, թե հավանականությունը զրոյական է»,- հայտարարեց Կ.Բեքարյանը:
 

Share |

Գովազդ