Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Շախտյորին ընդամենը մեկ ֆուտբոլասեր է դիմավորել

Տեղադրվել է5:25 PM

Ուկրաինական «Կոմսոմոլսկայա Պրավդան» տեղեկացնում է, որ «Շախտյորին» Դոնեցկում «Ռոմայի» հաղթանակից հետո դիմավորել է ընդամենը մեկ ֆուտբոլասեր։ Պատճառն այն է, որ Դոնեցկում բավական ցուրտ է, և քչերն են ցանկանում դուրս գալ փակ տարածություններից։
Բացի այդ, «ԿՊ»-ի թղթակցի հարցումները ցույց են տվել, որ «հանքափորների» երկրպագուները Հռոմում 3։2 հաշվով տոնած հաղթանակը չեն համարում վերջնական հաջողություն և սպասում են մարտի 8-ին «Դոնբաս Արենայում» կայանալիք մրցավեճին։
Իսկ «Շախտյորի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմը մարզումները կվերսկսի շաբաթ օրը։ Առաջիկայում Ուկրաինայի չեմպիոնը, որի կազմում ելույթ է ունենում Հենրիխ Մխիթարյանը, կարճատև հավաք կանցկացնի Թուրքիայում։
Ավելացնենք, որ Ուկրաինայի առաջնությունը վերսկսվում է մարտի 3-ին։ Այդ օրը Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելու է «Սևաստոպոլին»։

Share |

Գովազդ