Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հայ ժողովրդական ասացվածքների նախընտրական վերլուծություն

Տեղադրվել է2:14 PM

2012 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը կատարել է հայ ժողովրդական ասացվածքների նախընտրական վերլուծություն:

Կենտրոնի կողմից հրապարակված ժողովրդական իմաստությունների ցանկում տեղ են գտել ասացվածքներ, որոնք առավել ակտուալ կլինեն նախընտրական պայքարի շրջանում:

Բերվող իմաստությունները երբեմն կարող են թվալ խիստ դիպուկ, իսկ երբեմն էլ անգամ անձնավորված:

Դրանց մի մասին կենտրոնի կողմից տրվել են համապատասխան մեկնաբանություններ, իսկ մյուս մասը ներկայացվում է առանց մեկնաբանությունների.

1. Մուկը ըսկի ինքը ծակը չի մտնում, հլը ցախավելն էլ կապել ա պոչից – No Comment
2. Ձրի պանիրը միայն մկան թակարդում է լինում - Հիշեցում ընտրակաշառք վերցնողներին
3. Դատարկ տեղից շատ զնգոց կգա – Շաբաթը երկու անգամ ասուլիս տվող որոշ սոցիոլոգների մասին
4. Ասողին լսող ա պետք – «Թափանցիկ ընտրություններ» անցկացնելու կոչեր հնչեցնողների մասին
5. Շունը կհաչի, քարավանը կքոչի – Ընտրակեղծիքների վերաբերյալ հնչող բողոքների մասին
6. Սևին սապոնն ինչ կանի, խևին խրատն ինչ կանի – No Comment
7. Պապն ամեն անգամ փլավ չի ուտի – Թոշակառու ընտրազանգվածի մասին
8. Շունն իր տիրոջ վրա չի հաչի – Կեղծ ընդիմության մասին
9. Խոսքով փլավ չես եփի – Նախընտրական խոստումների մասին
10. Շորի նորն է լավ, ընկերոջ՝ հինը – No Comment
11. Շնից մազ պոկելն էլ քյարա – Արդարացում ընտրակաշառք վերցնողների համար
12. Առյուծը առյուծ է մնում նույնիսկ վանդակում – No Comment
13. Երկու դռան շունը սոված կմնա – Միաժամանակ երկու քաղաքական ուժերի պատվերներ կատարողների մասին
14. Կարմիր կովը կաշին չի փոխի – No Comment
15. Կկվի վրից հոտա գալիս, ասումա բունս հոտելա – Մեծ արագությամբ քաղաքական ճամբարները փոխող գործիչների մասին
16. Քեզանից Պողոս Պետրոս դուրս չի գա – Կոնկրետ հաղորդավարի մասին
17. Ծառ ըլնի ծուռ ըլնի – Սեփական «ձայները» պաշտոնի դիմաց վաճառող գործիչների մասին
18. Լաւ է ուշ, քան երբեք – Դեռ հույսները չկորցրած քաղաքական ուժերի մասին
19. Մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը – No Comment
20. Էշն ինչ գիտի նուշն ինչա – Դեռևս PR-ից անտեղյակ քաղաքական գործիչների մասին

Այս մասին գրում է asekose.com-ը

Share |

Գովազդ