Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Վիկինգների գաղտնիքները

Տեղադրվել է9:30 AM


Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է վիկինգների գաղտնիքներից մեկը՝ պարզելով, թե ինչպես է նրանց հաջողվել խիտ մառախուղի պայմաններում ճիշտ կողմնորոշվել ծովում։ Վիկինգները վաղ միջնադարում առանձնանում էին ցանկացած եղանակին հեռավոր տարածքներ ծովագնացություն իրականացնելու հատուկ կարողությամբ։
«Ինչպես պարզվել է, կողմնացույցի հայտնագործմանը նախորդած դարաշրջանում, Արեգակի նկատմամբ իրենց գտնվելու վայրը որոշելու համար նրանք օգտագործել են կիսաթանկարժեք «արևային քար», որը հայտնի է նաև որպես հելիոլիտ»,– ասվում է Scientific American ամսագրում։
Այդ քարն օժտված է իր վրա ընկնող արևի անգամ թեթև շողերը բեկելու ունակությամբ, ինչը հնարավորություն է տալիս որոշել Արեգակի դիրքը անգամ խիտ մառախուղի պայմաններում, հայտնում է ИТАР-ТАСС–ը։
Գիտնականների կարծիքով՝ վիկինգները կարող էին օգտագործել ոչ թե մեկ, այլ մի քանի քար՝ հաշվարկի հստակությունն ապահովելու համար։ Արեգակի դիրքը որոշելու համար քարը պետք էր բարձրացնել վեր և հետևել, թե ինչպես է տարածվում նրա մակերևույթի վրա հայտվող լույսի արտացոլումը, ինչի շնորհիվ որոշվում էր Արեգակի դիրքը՝ անգամ մառախուղի և ամպերի թանձրաշերտի պայմաններում։
Արեգակի դիրքն անհրաժեշտ էր իմանալ, քանի որ բևեռային ամռան ժամանակ մշտական ցերեկային լույսը հնարավորություն չի տալիս տեսնել աստղերը, իսկ կողմնացույց այդ ժամանակ դեռ չէր հայտնագործվել։
Արեգակնային քարի գաղտնիքը վիկինգները խիստ գաղտնի էին պահում. այն հայտնի էր սահմանափակ թվով մարդկանց, որոնց թվում էին խոշոր ռազմածովային արշավների ժամանակ հատուկ դիրք զբաղեցնող խորհրդականները։

Share |

Գովազդ