Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Վթար` Կոմիտասի պողոտայում
Տեղադրվել է12:42 PM
Այսօր լույս գիշերը ավտովթար է տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 4:40-ի սահմաններում առանց պետհամարանիշների «Range Rover»-ը բախվել է ՎԱԶ-2121 (05 ՍՍ 876) մեքենային, որից հետո էլ հարվածել է 23 ՕՍ 532 համարանիշով ԳԱԶ ամբարձիչին: Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ավտոմեքենաները տեղափոխել են տուգանային հրապարակ: Շամշյանի փոխանցմամբ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մարմնական վնասվածքներ ստացած Գնել Վարդանյանը, որը վարել է ՎԱԶ-2121 մակնիշի մեքենան:
Լուս.` Գագիկ Շամշյանի