Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սառա Քորների համերգը Հայաստանում հետաձգվել է

Տեղադրվել է5:00 PM


Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 19-ին նախատեսված համերգը հայտնի փոփ-երգչուհի Սառա Քոնորի, ինչպես նաեւ հայ երգիչներ Արա Մարտիրոսյանի, Սիրուշոյի եւ այլոց մասնակցությամբ, տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է եւ կկայանա մարտի 8-ին:

Համերգի կազմակերպիչ 'VH Music' ընկերությունից տեղեկացնում են, որ տոմսերի 80 տոկոսը վաճառված է: Բոլոր տոմսերը ուժի մեջ կլինեն մարտի 8-ին:

'Աշխատանքներ են տարվում այդ օրը համերգն ըստ պատշաճի անցկացնելու համար: Հայցում ենք երգիչների եւ հանդիսատեսի ներողամտությունը' ,- տեղեկացնում է 'VH Music'-ի տնօրեն ՎահեՀարությունյանը:

Share |

Գովազդ