Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Նիհար» Pepsi-ի դեմքը կոլումբիացի դերասանուհին է

Տեղադրվել է10:17 PM


Կոլումբիացի մոդել և դերասանուհի Սոֆյա Վերգերան, ով AskMen.com ինտերնետային կայքի տվյալներով 2011թ. ամենացանկալի կանանց եռյակում է, դարձել է Pepsi Diet-ի նոր գովազդային հոլովակի դեմքը:

Ինչպես հաղորդում է Advertisment Journal-ը, Վերգերան մասնակցել է Pepsi Diet-ի նոր տարայի ձևավորման համար անցկացված լուսանկարահանումներին: Pepsi Diet-ի արտադրողները գազավորված ըմպելիքը թողարկել են «նիհար» տարաներով, որպեսզի ընդգծեն ըմպելիքի ցածր կալորիականությունը:

Վերգերան պատմել է, որ մեծ հաճույքով է ընդունել Pepsi Diet-ի առաջարկը, քանզի շուրջ 20 առաջ համագործակցել է այս բրենդի հետ. «Իմ կարիերան սկսվել է Pepsi-ի գովազդից և ես շատ եմ հավանում այս ըմպելիքի համն ու նոր դիզայնը»:

1996թ. Սոֆյա Վերգերան առաջին անգամ նկարահանվել է Pepsi-ի գովազդում, որը ցուցադրվել է Լատինական Ամերիկայի երկրներում:

1998-ին նրան հրավիրում են մասնակցելու ամերիկական Bally Total Fitness ցանցի գովազդային հոլովակի նկարահանումներին:

Վերգերան իր կարիերան սկսել է որպես մոդել, իսկ 2002թ. նրան հրավիրել են նկարահանվելու ֆիլմում: Մասնավորապես հայտնի է նրա դերը «Ամերիկյան ընտանիք» ֆիլմում:

Share |

Գովազդ